«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Ինչպես է «Սադամ Հուսեյնի» թիմը շարունակում «ժողովրդավարական» նախընտրական արշավը

Ինչպես է «Սադամ Հուսեյնի» թիմը շարունակում «ժողովրդավարական» նախընտրական արշավը
17.05.2026 | 15:02

Պետական տեռորի նոր գագաթնակետ

Մարդուն հասցրին ինքնասպանության այն բանի համար, որ նա պատռել էր ՔՊ-ական խունտայի պաստառը։ Ձերբակալեցին, տարան գժանոց, որտեղ էլ նրան հասցրին ինքնասպանության։

Ոչ մի կասկած չկա, որ մեր եվրոպացի և ամերիկացի քամելեոնները՝ «մարդու իրավունքների» և «ժողովրդավարության» պաշտպանները, այս մասին ոչ մի բառ չեն ասի։ Եվ մեր «քաղաքացիական հասարակությունը»՝ նույնպես։

Թող այս փաստերի մասին հիշեն նրանք, ովքեր գնալու են քվեարկելու հունիսի 7-ին։ Ահա թե ինչ է անում մարդը, ով հայերին «սիրո հեղափոխություն» և «Հայաստանի հպարտ քաղաքացիների» նկատմամբ հարգանք էր խոստանում։ Սադամ Հուսեյնն ու Մուամար Քադաֆին կնախանձեին նրա նախընտրական արշավին։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ